ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ պաշտպանել Թուրքիային, այդ իսկ պատճառով էլ Անկարան ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ է ձեռք բերում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ С-400 ռուսական համալիրները ՆԱՏՕ-ի համար վտանգ չեն ներկայացնում, և Թուրքիան այդ մասին բազմիցս հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին: Նախարարն ընդգծել է, որ С-400-ների ձեռքբերումը կապված է երկրի օդային տարածքը պաշտպանելու խիստ անհրաժեշտության հետ:
Արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ С-400-ների ձեռքբերումը կապված է Թուրքիային օդային տարածքը պաշտպանելու խիստ անհրաժեշտության հետ: