ՌԴ-ում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանի որդին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով, որ հոր տեղափոխման հարցին լուծում տա, հայտնում է News.am-ը:
«Ես դիմում եմ ձեզ խնդրանքով, որ իմ հայրիկի տեղափոխման հարցին լուծում տաք, նա ունի առողջական մի շարք խնդիրներ, որոնք ՌԴ կալանավայրում հնարավոր չի բուժել»,- նշել է նա։
Նշենք, որ ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Առաքելյանն արդեն 4 տարի կրում է պատիժը Մուրմանսկի բանտում։