Համացանցում տարածում է գտնում Մերձմոսկվայի փողոցներից մեկում արված տեսանյութը, որում երևում է մայրուղով երթևեկող «Վոլգա» մակնիշի մեքենան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմապատկերներով:
Rusarminfo-ի փոխանցմամբ, առաջնորդների նկարները մեքենայի վրա պատկերված են Հայաստանի և Ռուսաստանի ազգային խորհրդանշանների՝ դրոշի և գերբի ֆոնին: Մեքենայի վրա նաև հայերենով և ռուսերենով գրված են երկու երկրի անունները: