ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հունիսի 15-ին, այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը։ Մարտական դիրքում նախարար Դ. Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, մեր զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին և այլն։ Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ»,- գրել է Հովհաննիսյանը: