Հունիսի 16-ին մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համագումարը։ Համագումարին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ, ՔՊ վարության անդամ Նիկոլ Փաշինյանը։
Համագումարի ընթացքում նախատեսվում են ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և վարչության այլ անդամների ելույթներ։ Ըստ նախապես հայտնի օրակարգի՝ կընտրվի նաև կուսակցության նոր վարչությունը։