ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հանդիպումը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա օգոստոսին Սոչիում: Այս մասին հայտնել է Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չեբոտարևը:
«Ընթացիկ տարվա օգոստոսին Սոչիում նախատեսվում է բարձր մակարդակի հանդիպում երեք երկրների նախագահների միջև»,-ասել է Չեբոտարևը Թեհրանում ընթացող «Իրանն ու Հյուսիսային Կովկասը. Համագործակցության պատմությունն ու հեռանկարները» համաժողովի ընթացքում: