Առնվազն 29 մարդ է մահացել Հնդկաստանի հյուսիս-արևելյան Բիհար նահանգում՝ շուրջ մեկ ամիս շարունակվող արտասովոր շոգի պատճառով:
Ըստ աղբյուրների՝ բացի զոհերից, ավելի քան 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Անսովոր շոգերը չեն շրջանցել նաև Նյու Դելին: Այստեղ հունիսի 10-ին ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանը՝ հասնելով հնդկական մայրաքաղաքի պատմության մեջ ամենաբարձր ցուցիչի: