ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում տնտեսական մեծ ճգնաժամ տեղի կունենա, եթե ինքը պարտություն կրի 2020 թվականին կայանալիք երկրի նախագահական ընտրություններում: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Թրամփի տնտեսությունը նոր ռեկորդներ է սահմանում և աճելու տեղ ունի, բայց եթե 2020 թվականին որևէ մեկը, ոչ ես, հաղթի ընտրություններում, ապա տեղի կունենա շուկաների փլուզում, այնպիսին, ինչպիսին նախկինում չեք տեսել»,- գրել է Թրամփն ու ամերիկացիներին խնդրել պահպանել իրենց առաջատար դիրքերը: