Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրն Իրանի արտգործնախարարություն է կանչվել: Պատճառն Օմանի ծոցում լցանավերի հետ տեղի ունեցած միջադեպին Իրանի մասնակցության վերաբերյալ Լոնդոնի «անընդունելի» հայտարարությունն է:
Դեսպանին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթի հայտարարության առնչությամբ խիստ բողոք են հայտնել՝ նշելով, որ բրիտանական կողմի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: