Հունիսի 15-ին ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության հարցը դիտարկելու պահանջով բողոքի համազգային ակցիա է իրականացվել: Կազմակերպիչների խոսքով՝ ակցիային մասնակցել է ավելի քան 100 քաղաք և բնակավայր:
Ակցիայի հիմնական պատճառներից մեկը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ 2016թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին գործի հետաքննության արդյունքում արված եզրակացություններն են, ինչպես նաև դեմոկրատ սենատորներ Էլիզաբեթ Ուորրենի և Քրիստեն Ջիլիբրանդի արձագանքն այդ երզակացություններին:
Սենատորների համոզմամբ՝ հատուկ դատախազի զեկույցը և Թրամփի այն հայտարարությունը, որ ինքը պատրաստ է քաղաքական մրցապայքարում ընդունել երկրների օգնություն, նրա մեղքի ապացույցն է: