ԱՄՆ-ն կարող է մինչև նոյեմբեր հետաձգել մերձավորարևելյան կարգավորման ծրագրի քաղաքական հատվածը: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ջեյսոն Գրինբլաթը, փոխանցում է Axios-ը։
Միացյալ Նահանգները մտադիր էր ծրագրի մանրամասներն ամռանը հրապարակել, սակայն Նեթանյահուի կողմից կառավարություն կազմել չկարողանալու պատճառով Իսրայելում նոր ընտրություններ են նշանակվել:
Նշվում է, որ նոյեմբերին ԱՄՆ-ում մեկնարկող նախընտրական քարոզարշավը չի խանգարի դարի գործարքի հրապարակմանը: