Իտալացի Ֆրանչեսկո Գալդելին, որն իրեն ներկայացրել է որպես դերասան Ջորջ Քլունի, ձերբակալվել է Թաիլանդում, հայտնում է NEWS.am-ը։
Ըստ պորտալի տեղեկությունների՝ Գալդելին ներկայացել է որպես Ջորջ Քլունի և սկսել հագուստ վաճառել նրա անունից։ Նշվում է, որ իտալացին նաև հավաստիացրել է, թե բիզնեսը բացվել է դերասանի թույլտվությամբ։
Սակայն դատարանում Քլունին Գալդելիին մեղադրել է իր անունը խաբեության նպատակով օգտագործելու մեջ։