Չինաստանի առափնյա հատվածներում վերջին տարիներին գնալով տարածվում է լուսարձակող պլանկտոնը (Noctiluca scintillans):
«Daily Mail»-ի փոխանցմամբ` 2000-2017թթ. կատարված արբանյակային ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ պլանկտոնը գնալով տարածվում է տաք ջրերում և հանդիպում է ափից շատ ավելի հեռու գտնվող տարածքներում: Չի բացառվում, որ դա պայմանավորված է «Three Gorges Dam» ջրամբարտակի կառուցման աշխատանքներով:
Նշվում է, որ միկրոօրգանիզմները կարող են թունավոր լինել:
Դրանք գիշերվա ժամերին նեոնային կապույտ երանգով են լուսավորում Չինական ծովի արևելյան հատվածը: