Tengrinews.kz-ի թղթակից Ժաննա Նուրլանովան այցելել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ծնողներին:
Զելենսկիի ծնողները բնակվում են Կրիվոյ Ռոգում՝ բազմաբնակարան շենքերից մեկի 4-սենյականոց բնակարանում:
Ուկրաինայի նախագահի ծնողները պատմել են, որ իրենց որդին բազմիցս առաջարկել է տեղափոխվել Կիև, սակայն իրենք չեն ցանկանում տեղափոխվել:
«Մենք այստեղ ենք մեզ լավ զգում»,- ասել է Զելենսկիի հայրը:
Հարցին, թե ֆինանսապես նախագահն օգնում է ծնողներին, Վլադիմիր Զելենսկիի հայրն ասել է. «Ես վատ չեմ վաստակում, ես թոշակ եմ ստանում: Նա մեզ միշտ Կիև էր կանչում: Ես չեմ ցանկանում, բայց նա ամռանն իր հաշվին մեզ ուղարկում է հանգստանալու, իմ ատամներն է գցել: Ես համեստ մարդ եմ, նման բաների կողմնակից չեմ: Մեզ ի՞նչ է պետք՝ առողջություն և վերջ»:
Հարցին, թե արդյոք Վլադիմիր Զելենսկին ծնողների հետ քննարկում է երկրում առկա խնդիրները, հայրը պատասխանել է, որ նա ամբողջ օրը զբաղված է:
«Նա զբաղված է ամբողջ ժամանակ: Նախկինում ուղևորություններ, համերգներ: Նա իր ողջ ժամանակը տրամադրում է աշխատելուն: Եվ հիմա`առավել ևս: Երբ նա վերջերս այցելեց, ես նրան միտումնավոր դժվար հարցեր էի տալիս: Նա մեզ համար նախագահ չէ, ինչպես բացատրեմ: Նա մեզ համար պարզապես մեր որդին է»,- ասել է Ուկրաինայի նախագահի հայրը: