Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որում կոչ էր անում Թուրքիային դադարեցնել Միջեկրական ծովի Կիպրոսի «բացառիկ գոտում» նավթի և գազի հորատման աշխատանքները, հայտնում է xinhuanet-ը:
«Ֆրանսիայի նախագահը ցանկանում է, որ մենք դադարեցնենք աշխատանքները: Այդ ի՞նչ ես խոսում։ Մենք Կիպրոսի հետ ափ ենք կիսում։ Թուրքիան Կիպրոսի հարցում երաշխավոր երկիր է։ Հունաստանն ու Մեծ Բրիտանիան նույնպես երաշխավոր երկրներ են։ Իսկ դու ո՞վ ես ընդհանրապես»։
Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Թուրքիային դադարեցնել «անօրինական գործունեությունը» Կիպրոսի ափերի բացառիկ տնտեսական գոտում: «Ես ուզում եմ կրկին հաստատել իմ համերաշխությունը Կիպրոսի հետ և իմ աջակցությունը նրա ինքնիշխանությանը: Թուրքիան պետք է դադարեցնի անօրինական գործունեությունը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում», – ասել է Ֆրանսիայի նախագահը: