ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է կոռուպցիայի կասկածանքով, հաղորդում է armsport-ը:
Նշվում է, որ Պլատինին կալանքի տակ է վերցվել կոռուպցիայի հետաքննության շրջանակներում՝ Քաթարին ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության անցկացման իրավունք տրամադրելու սկանդալային գործընթացին մասնակից լինելու պատճառով:
Այդ մասին որոշումն ընդունվել է 2010թ. դեկտեմբերին։ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Նանտերայում գտնվելու է դատական ոստիկանության հակակոռուպցիոն վարչության շենքում։
Հիշեցնենք, որ Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահ էր ընտրվել 2007 թվականին և նախագահի պաշտոնը զբաղեցրեց մինչև 2015 թվականը: Նույն տարվա հոկտեմբերի 8-ին ՖԻՖԱ-ի Էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատը Պլատինիին 90 օրով հեռացրել է պաշտոնից։
2015-ի դեկտեմբերի 21-ին ֆրանսիացին որակազրկվել էր 8 տարով, իսկ 2016-ի մայիսին ժամկետը կրճատվել էր մինչև 4 տարի ։