Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաստատել է տեղեկություններն առ այն, որ երկրում անցկացված զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է Գյանջա քաղաքի (Գանձակ) տներից մեկի վրա: Այս մասին հաղորդում է Minval գործակալությունը:
Զաքիր Հասանովը հայտնել է, որ արկն արձակվել է Գյանջայի մոտակայքում գտնվող Սեյֆալիի հրաձգարանից:
«Տանկերն ուսումնական արկեր են օգտագործել, մակետներն ուղղված են եղել դեպի սարերը: Արկն ընկել է` ժայռից մոտ 18 կմ անդրադարձ թռիչք կատարելով: Հենց տեղեկացանք այդ մասին, զորավարժությունները դադարեցնելու հրաման տվեցի»,- ասել է նախարարը՝ նշելով, որ քաղաքացուն հասցված վնասը կփոխատուցվի բանակի հաշվին:
Նրա խոսքով` արկն ուսումնական է եղել:
«Եթե դա մարտական արկ լիներ, ապա զոհերն անխուսափելի կլինեին»,- ասել է Հասանովը: