Ղազախստանում բողոքի ցույցերի ժամանակ 5 օրվա ընթացքում շուրջ 4000 մարդ է բերման ենթարկվել: Այս մասին ինչպես հայտնում է novayagazeta.ru-ն` ասել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը:
Նրա խոսքով՝ բերման ենթարկվածներից 677-ը կալանքի տակ են առնվել, 305-ը տուգանվել են, իսկ մնացածն ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Ղազախստանում տեղի են ունեցել հունիսի 9-13-ը:Դրանք կապված էին արտահերթ նախագահական ընտրությունների հետ, որոնց արդյունքում հաղթել է Քասիմ Ժոմարտ Տոկաևը: