Կոնգրեսը 1.5 մլն դոլարի օգնություն կտրամադրի Արցախում ականազերծման նախագծերին

12:55     19 հունիսի, 2019

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է փոփոխությունը, որով առաջարկվում է 1.5 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել Արցախում ականազերծման ծրագրին և վերականգնման ծառայություններին: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը (ANCA):

2020 թ. ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծի փոփոխությունը ներկայացրել է Թիջեյ Քոքսը:

ANCA-ի նախագահ Րաֆֆի Ամբարյանը նշել է, որ Կոնգրեսում առաջին օրվանից Թիջեյ Քոքսը զբաղվում է Կալիֆոռնիայի հովտի հայ համայնքի համար կարևոր հարցերով:

«Իմ կողմից  ներկայացրած փոփոխությունը կապահովի Լեռնային Ղարաբաղքում ականազերծման և վերականգնման ծրագրերի շարունակական ֆինանսավորումը: Ես լի եմ վճռականությամբ աշխատելու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի իմ գործընկերների,  Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և HALO Trust-ի հետ` ապահովելու Լեռնային Ղարաբաղում համայնքների վերականգնումը և որպեսզի առաջիկայում տարածաշրջանը ազատ լինի ականներից», - ասել է Քոքսը:


© armedia.am