Հայաստանի Ազգային ժողովի նիստում 2018-ի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել է, որ Հայաստանը, համաձայն գործող համաձայնագրերի, հնարավորություն ունի ստանալու մոտ 1,5 մլրդ դոլար նոր վարկեր, փոխանցում է News.am գործակալությունը։
Նախարարի խոսքով՝ այդ գումարը նախնական քննարկման փուլում է։ «Մենք ընդհանրապես առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ պետք է մտածել ոչ թե վարկերի մարման մասին՝ հարկային միջոցների կիրառմամբ, այլ մեր ներգրաված փոխառությունների և դրանց կիրառման միջոցով ստեղծել տնտեսության այնպիսի աճ, որպեսզի դրանց տեսակարար կշիռը և ազդեցության աստիճանը հասցվեն նվազագույնի։ Այսինքն՝ մենք չենք սահմանափակվի նոր վարկով, նոր փոխառությունների ներգրավման հնարավորությամբ, այլ պարզապես կջանանք բարձրացնել դրա կառավարելիության մակարդակը, և դա չի պահանջի մեզնից մեծ ջանքեր»,- պարզաբանել է Ջանջուղազյանը։