Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Դիրաբեքիրից պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի շրջակայքի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումին հարցում է ուղարկել: Խնդիրը կապված է Դիարբեքիրի պատմական պարիսպների և Հևսելի այգիների շրջակայքում իրականացվող «Ազգային այգի» ծրագրի պատճառով պարիսպներին և այգուն հասցվող վնասի հետ, հայտնում է yerkir.am-ը:
7 հարցից բաղկացած հարցման մեջ Փայլանը հետաքրքրվում է, թե արդյոք ծրագիրը իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի թույլտվությամբ, քանի որ և' պարիսպները, և' Հևսելի այգիներն այդ միջազգային կազմակերպության համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում են: