ԱՄՆ ռազմաօդային ուժերը հունիսի 19-ին թռիչք չեն իրականացրել Իրանի օդային տարածքում, հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Ուրբանը` մեկնաբանելով իրանցի զինվորականների կողմից ամերիկյան ԱԹՍ խոցելու մասին լուրերը:
Ինչպես փոխանցում են Reuters և AP գործակալությունները` պաշտոնական աղբյուրներին հղումով, Navy MQ-4C Triton տիպի ԱԹՍ-ն խոցվել է իրանական հրթիռով Հորմուզի նեղուցում միջազգային օդային տարածքում:
Ավելի վաղ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ ամերիկյան հետախուզական Global Hawk ԱԹՍ է խոցել երկրի հարավում: