Նոր Զելանդիայի իշխանությունները մոտ 136 միլիոն դոլար կծախսեն բնակչությունից արգելված կիսաավտոմատ զենքը գնելու համար, հայտնում է New Zealand Herald պարբերականը՝ վկայակոչելով երկրի ոստիկանության և ֆինանսների նախարարների համատեղ հայտարարությունը:
Քրայսթչերչում 50 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է երկրի տարածքում բոլոր մարտական կիսաավտոմատ զենքի և գրոհային հրացանների արգելք սահմանելու մասին:
Նախարարների հայտարարությունում նշվում է, որ կիսաավտոմատ զենք ունեցող քաղաքացիներն այն պետք է հանձնեն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը: