Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով գերազանցել է 203 մլրդ դոլարը, ինչն ավելի բարձր է Կանադայի ևՉինաստանի հետ ամերիկյան առևտրի ցուցանիշներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված էլատինամերիկյան երկրի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ:
«Վերջին տարիների ընթացքում Մեքսիկան ռեկորդային ցուցանիշների է հասել Հյուսիսային Ամերիկայի հետ առևտրում, իսկ 2019 թվականի առաջին չորս ամիսներին պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի հիմնական առևտրական գործընկերն է դարձել ավելի քան 203 մլրդ դոլար առևտրի ծավալով, ինչն ավելի բարձր է Կանադայի և Չինաստանի ցուցանիշներից»,-նշվում է հայտարարության մեջ:
Մեքսիկայի Սենատը հունիսի 19-ին ձայների մեծամասնությամբ վավերացրել է Մեքսիկայի, ԱՄՆ-ի և Կանադայի ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը (USMCA կամ T-MEC)