97 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ նախկին դեսպան Լեոնիդ Զամյատինը, հայտնում է NEWS.am-ը:
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ հունիսի 19-ին կյանքի 98-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ականավոր պետական և հասարակական-քաղաքական գործիչ, պաշտոնաթող արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդ Միտրոֆանի Զամյատինը, որն իրեն նվիրել էր արտաքին քաղաքականության ոլորտում հայրենիքին ծառայելուն»,- նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Լեոնիդ Զամյատինը Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 1986-1991 թվականներին: