Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 20-ին մի շարք քաղաքական վերադասավորումներ է արել երկրում, որոնց արդյունքում ՆԳ արդեն նախկին նախարար Ռամիլ Ուսուբովը զբաղեցրել է Ադրբեջանի նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Մադաթ Գուլիևը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար, իսկ Ալի Նագիևը գլխավորել է Պետական անվտանգության ծառայությունը և այլն:
Զաքիր Հասանովը շարունակում է մնալ պաշտպանության նախարարի պաշտոնում: