ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը արգելել է ամերիկյան ինքնաթիռներին թռչել Իրանի կողմից վերահսկվող Օմանի և Պարսից ծոցերի օդային տարածքով։
«Ծանուցումն օդաչուների համար տարածվում է ամերիկյան բոլոր ավիափոխադրողների և առևտրային օպերատորների վրա»,- ասվում է վարչության հաղորդագրության մեջ։
Վարչությունում նշել են, որ արգելքը կապված է «սաստկացած ռազմական ակտիվության և աճած քաղաքական լարվածության», այն է՝ Իրանի կողմից ամերիկյան անօդաչու սարքի խփվելու հետ։