Իրանի կողմից խոցված ամերիկյան անօդաչուի պատճառով ռազմական էսկալացումը Պարսից ծոցի տարածաշրջանում ոչ ոքի օգուտ չի բերի, անհրաժեշտ է հանդարտեցնել իրադրությունը և զսպվածություն ցուցաբերել: Այդ մասին հունիսի 21-ին լրագրողներին ասել է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը:
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ հանդարտություն և զսպվածություն ցուցաբերել: Կարծում եմ չի կարելի որևէ բան շահել ռազմական էսկալացիայով: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի իրադրությունը հանդարտվի»,-ասել է նա՝ պատասխանելով խոցված ամերիկյան անօդաչուի հետ կապված իրադրությունը մեկնաբանելու խնդրանքին: