Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր, 2007թ․ սպանված հայ լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը, կարող է դատապարտվել 1-5 տարվա ազատազրկման, փոխանցում է Ermenihaber-ը։
Արատ Դինքը մեղադրվում է ի պաշտպանություն Թուրքիայում հետապնդվող մտավորականների հրապարակված «Խաղաղության հռչակագրի» տակ ստորագրելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ այս հռչակագիրը հրապարակվել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK) օգտին քարոզչության նպատակով: