Իրանի հյուսիսում գտնվող Արևմտյան Ատրպատականի ամենագեղեցիկ պատմական կոթողներից մեկում՝ Սուրբ Թադևոսի վանքում, օգոստոսին պատարագ կմատուցվի, որին մասնակցելու նպատակով Իրան են այցելում հայեր ամբողջ աշխարհից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով իրանական ԻՌՆԱ գործակալությունը:
Իրանից, Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Կանադայից հայ ուխտավորները տոնական ծիսակատարությանը կատարում են երեխաների մկրտություն, կենդանիների զոհաբերություն:
Չալդրանի շրջանի Սուրբ Թադևոսի վանքում տոնական ծիսակատարությունն անցկացվում է ամեն տարի և վկայում կրոնների խաղաղ գոյակցության մասին: