Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել: Այս մասին ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հայտնել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
«Կայացրած որոշումը ժողովրդի առաջ ունեցած պատասխանատվության արդյունք է», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կալաձեն: