Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը «ՏԱՍՍ»-ին տված հարցազևույցում մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը:
«Ռուսաստանյան պատվիրակության մասնակցությունն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Վրաստանի արմատական ընդդիմության կողմից օգտագործվել է, որպեսզի անկարգություններ սկսեն»,- ասել է Կարասինը:
Նա ընդգծել է, որ վրացական արմատական քաղաքական գործիչներն ամեն ինչ անում են, որպեսզի կանխեն Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հարաբերությունների կարգավորումը:
«Ամենակարևորն այն է, որ ժողովի մասնակիցները չեն տուժել ու տուն են վերադարձել»,-հավելել է Կարասինը: