Հունիսի 21-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և «Թուֆենկյան» հիմնադրամի միջև համագործակցության զարգացման հեռանկարները և հիմնական ուղղությունները: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող զարգացման ծրագրերը` ի հավելումն բարեգործական և մարդասիրական նախաձեռնությունների:
Կողմերը նաև կարևորել են պարբերական հանդիպումների անցկացումը, ինչը թույլ կտա քննարկել նախագծերի իրականացման հետագա քայլերը: