Միացյալ Նահանգները հունիսի 24-ից զգալիորեն խստացնում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Թվիթերում:
«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Օբամայի ահավոր ծրագրի շնորհիվ նրանք մի քանի տարում կկարողանային միջուկային զենք ունենալ: Մենք երկուշաբթի խոշոր հավելյալ պատժամիջոցներ ենք սահմանում Իրանի նկատմամբ: Անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան», - գրել է Թրամփը Twitter-ում: