Թբիլիսիում ցուցարարներն այսօր մինչև 14։00-ն ժամանակ են տվել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային հրաժարական ներկայացնելու համար, հակառակ պարագայում խոստանալով այսօր 19։00-ին կրկին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ, փոխանցում է «Ազատության» վրացական ծառայությունը։
Ցուցարարները նաև պահանջում են ազատ արձակել հունիսի 20-ին բերման ենթարկվածներին և պատասխանատվության ենթարկել ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին։