Georgian Airways վրացական ավիաընկերությունը Ռուսաստանի կողմից հուլիսի 8-ից ռուսական քաղաքներ ուղիղ ավիաչվերթերի արգելքի հաղթահարման համար իր ուղևորներին կառաջարկի Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ ավիաչվերթեր: Այդ մասին ասվում է ավիափոխադրողի տարածած հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍը:
«Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելված է օդային փոխադրումներ իրականացնել ՌԴ-ից Վրաստան: Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հայտարարությամբ, արգելքները կտարածվեն նաև վրացական ավիաընկերությունների վրա: Եթե արգելքները սահմանվեն հուլիսի 8-ից, Georgian Airways ավիաընկերությունն իր ուղևորներին կառաջարկի Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվեչթեր»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որին համապատասխան, հուլիսի 8-ից ժամանակավոր դադարեցվում են Վրաստանի հետ ավիափոխադրումները: