Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան ռուս-վրացական հարաբերություների սրման ֆոնին դիմել է իր վրացի գործընկեր Նինո Լոմջարիային՝ կոչ անելով աջակցել Վրաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, հայտնում է ria.ru-ն:
ՌԴ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները ծայրահեղ մտահոգություն են առաջացնում:
Մոսկալկովան ընդգծել է, որ խախտվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցած ռուսական պատվիրակության նախագահ Սերգեյ Գավրիլովի և պատվիրակության մյուս անդամների իրավունքները և որ նրանց կյանքը հայտնվել է վտանգի տակ, ինչի պատճառով պատվիրակությունը ստիպված է եղել լքել երկիրը:
«Հարձակման է ենթարկվել նաև «Ռոսսիա 24» հեռուստաալիքի նկարահանող անձնակազմը, իսկ հազարավոր ռուս զբոսաշրջիկներ ստիպված են ընդհատել իրենց հանգիստն ու շտապ հետ վերադառնալ: Մարդու իրավունքների նման խախտումներն անընդունելի են այն հասարակությունում, որը պարտավորվել է հարգել և պաշտպանել համամարդկային արժեքները՝ ամրագրված Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում»,- ասել է օմբուդսմենը: