Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կիրակի հայտարարել է Կինտանա Ռոո նահանգում Կոսումել կղզում պետության ղեկավարի հանգստի համար նախատեսված տան առաջիկա վաճառքի մասին: Վաճառքից ստացվող հասույթը նախատեսված է աղքատներին օգնելու համար:
«Ես լավ կուսումնասիրեմ այն ամենը , ինչը կապված է Կոսումել կղզում Casa Maya նախագահական տան հետ, որովհետեւ այն կվաճառվի, իսկ փողը կծախսվի Կինտանա Ռոոյի աղքատների կարիքների համար»,- հայտարարել է Լոպես Օբրադորը Պլայա դել Կարմենում ելույթ ունենալիս: