Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը հունիսի 23-ին հայտարարել Է, որ հունիս 25 – 26-ը Բահրեյնում պլանավորված Պաղեստինին նվիրված միջազգային համաժողովը ձախողման Է դատապարտված: Այդ կարծիքը Աբասը հայտնել Է Ռամալլահում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Բահրեյնի համաժողովը հաջող չի լինի և ոչ մի արդյունք չի բերի, որովհետև այն սկզբնապես կառուցված Է ստի վրա»,- ասել Է նա:
Հունիսի 22-ին Սպիտակ տունը հրապարակել Է մերձավորարևելյան հակամարտության կարգավորման պլանի տնտեսական մասը, որը նախատեսում Է Պաղեստինում և հարևան երկրներում 50 միլիարդ դոլարի չափով ներդրումներ: Ենթադրվում Է 10 տարվա ընթացքում այդ գումարի ավելի քան կեսը տրամադրել Պաղեստինին, մնացածը պլանավորվում Է ներդնել Եգիպտոսի, Հորդանանի և Լիբանանի տնտեսությունում: