Թեհրանը շահագրգռված չԷ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության աճով և ձգտում Է դրա թուլացման: Այդ մասին հունիսի 24-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Մենք ողջունում ենք լարվածության նվազեցումը տարածաշրջանում և չենք ձգտում տարածաշրջանային իրադրության շիկացման»,- նշել է Ոուսավին՝ հավելելով. «Մենք կոչ ենք անում այդ հարցի լուծմամբ շահագրգիռ բոլոր ուժերին՝ կենտրոնանալ այդ լարվածության բուն աղբյուրի վրա»: Նրա խոսքով՝ այդ գործընթացի գլխավոր պատճառը «ԱՄՆ-ի ագրեսիվ գործելակերպն Է և տնտեսական ահաբեկչությունը Իրանի նկատմամբ»: