Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին անց է կացրել խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին:
Երկրի ղեկավարը կարևորել է կառույցի ձևավորումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին նախատեսված աշխատանքների իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: