Միացյալ Նահանգները Իրանի ղեկավարության նկատմամբ սահմանած պատժամիջոցներով ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը: Այս մասին նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Անօգուտ պատժամիջոցներն ընդդեմ Իրանի գերագույն առաջնորդի, ինչպես նաև իրանական դիվանագիտության ղեկավարի (Ջավադ Զարիֆի) ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը»,- գրել է Մուսավին թվիթերյան իր էջում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 24-ին հրաման էր ստորագրել, որով նախատեսվում էր Իրանի դեմ պատժամիջոցների խստացում: Նոր միակողմանի միջոցներն ուղղված են առաջին հերթին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի դեմ: