Ռուսաստանն ընդունել է ԵԽԽՎ պաշտոնական հրավերը՝ մասնակցելու հունիսի նստաշրջանին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստանին պաշտոնապես հրավիրել Է մասնակցելու հունիսի նստաշրջանին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Վեհաժողովի կողմից համապատասխան բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 118, դեմ՝ 62 պատգամավոր, ևս 10-ը ձեռնապահ են մնացել: Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու նստաշրջանին:
Հիշեցնենք, ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությունը զրկվել էր ձայնի իրավունքից 2014 թվականի ապրիլին՝ Ուկրաինայի դեպքերի և Ղրիմի՝ Ռուսաստանին միացման պատճառով: 2017 թվականին Ռուսաստանը, որը ԵԽԽՎ-ի խոշորագույն ավանդատուն է, սառեցրել է անդամավճարի մուծումը: