Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են հանրապետության իշխանությունները և նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վերահսկողության տակ գտնվող ուժերը: Այս մասին, ինչպես հայտնում է «Գազետա»-ն, «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Նինո Բուրջանաձեն:
«Ցավոք, մեր իշխանությունների անհեռատեսության պատճառով չափազանց դժվար կլինի հարաբերություններն արագ կերպով վերադարձնել գոնե այն մակարդակի, որը կար մեկ շաբաթ առաջ»,-նշել է նա:
Նրա խոսքով` Վրաստանում սկսված բողոքները միտումնավոր շրջվել են դեպի հակառուսական հիստերիայի հուն: Նրա կարծիքով, Սահակաշվիլին փորձում է առավելագույնս օգուտ քաղել այդ բողոքից, քանի որ ռուսատյաց քաղաքականությունն իշխանությունը վերադարձնելու նրա միակ հնարավորությունն է:
«Սահակաշվիլիի վերահսկողության տակ գտնվող մարդիկ շատ ագրեսիվ են ու արդյունավետ: Նրանք կարող են հիմար բաներ անել»,-նախազգուշացրել է Բուրջանաձեն: