Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումը կլինի հունիսի 28-29-ը Ճապոնիայում կայանալիք մեծ քսանյակի գագաթաժողովի ժամանակ, փոխանցում է ermenihaber-ը:
ԱՄՆ-ի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպման գլխավոր թեման լինելու է Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը: Քննարկվելու են նաև երկկողմ հարաբերությունների այլ օրակարգային թեմաներ:
Թրամփն Էրդողանից բացի հանդիպումներ կունենա նաև Չինաստանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Գերմանիայի և Ավստրալիայի ղեկավարների հետ: