Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը The Hill-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանին ռազմական հարված հասցնելու համար Կոնգրեսից թույլտվություն ստանալու կարիք չունի:
Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք նախագահն օրինական իրավունք ունի առանց Կոնգրեսի հավանության ռմբակոծել Իրանը, Թրամփը պատասխանել է. «Այո՛, ունեմ»:
«Սակայն մենք Կոնգրեսին տեղյակ ենք պահում մեր գործողությունների մասին, և կարծում եմ՝ նրանք դա գնահատում են: Թեկուզև ես նրանց տեղյակ եմ պահում, սակայն օրենքի շրջանակում պարտավոր չեմ դա անել: Իրականում մենք շատ մոտ էինք Իրանին հարվածելու որոշմանը, բայց հետո ես որոշեցի չհարվածել, քանի որ դա համարժեք քայլ չէր լինի»,-ասել է Թրամփը: