Ուկրաինայի պատվիրակությունը լքել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճը: Այս մասին հունիսի 25-ին «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է խորհրդարանական Ալեքսեյ Գոնչարենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր ամբողջ պատվիրակությունը լքել է դահլիճը: Մենք այս նստաշրջանի համար ընդունել ենք որոշում, որ Ուկրաինայի պատվիրակությունը մասնակցելու է օրակարգի միայն այն կետերի քննարկմանը, որոնք վերաբերում են ՌԴ-ի վրա պատժամիջոցներ դնելուն»,- ասել է նա:
Գոնչարենկոյի խոսքով՝ Ուկրաինայի պատվիրակությունը դեռ կվերադառնա նիստերի դահլիճ՝ խանգարելու ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու՝ ԵԽԽՎ-ի փոխխոսնակ ընտրվելուն: