ՄԱԿ արտադատական մահապատիժների հարցերով մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Անյես Կալամարը անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ում լրագրողների և իրավապաշտպանների սպանությունների հետաքննության և նախաձեռնման հատուկ մշտապես գործող մեխանիզմի ստեղծումը:
Կալամարի խոսքով՝ այս կառույցի ստեղծման հիմք կարող է դառնալ Սիրիայում գոյություն ունեցող հետաքննությունների անաչառ և անկախ միջազգային մեխանիզմը (IIIM), ինչպես նաև գլխավոր քարտուղարի՝ քիմիական, կենսաբանական կամ թունավոր զենքի կիրառման մասին տեղեկությունների հետաքննության մեխանիզմը:
«Մենք պետք է հնարավորություն գտնենք մեխանիզմի մանդատն իրատեսական դարձնելու համար: Այն չի կարող նախաձեռնել իրավապաշտպանների ու լրագրողների բոլոր սպանությունների հետաքննություն: Մենք պետք է այս գործիքը կարգավորենք, որ այն օգնի և լինի իրատեսական»,- հավելել է Կալամարը: