Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հուլիսի 23-ին կհայտարարի, թե ով է հաղթել կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարում:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի և երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայում պայքարում են Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Ջերեմի Հանթը և ԱԳ նախարարության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը:
Ջոնսոնը մեծ առավելությամբ հաղթել է այս պաշտոնի համար պայքարի շրջանակում խորհրդարանում անցկացված քվեարկության բոլոր փուլերում: Ընտրությունների վերջին փուլը պետք է դառնա փոստով քվեարկությունը, որին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության 160 հազար անդամներ: