Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել քաղաքում էլեկտրոնային ծխախոտների վաճառքի արգելքին: Օրինագիծը նախատեսում է, որ քաղաքի տարածքում կարգելվի ամեն տեսակի Էլեկտրոնային ծխախոտների վաճառքը: Ավելին, արգելքը կվերաբերի նաև առցանց-խանութներում Սան Ֆրանցիսկոյում հասցեով պատվերներին:
Այսպիսով, Սան Ֆրանցիսկոն դարձել է ԱՄՆ առաջին քաղաքը, որտեղ արգելվել է էլեկտրոնային ծխախոտների վաճառքը: